Չինաստանի իշխանությունները բանավոր հրահանգել են բանկերին` սահմանափակել ԱՄՆ դոլարի վաճառքը ընկերություններին և ֆիզիկական անձանց՝ հաղորդում է Financial Times-ը: Չինաստանը փորձում է պայքարել կապիտալի մեծացող արտահոսքի դեմ: Իշխանություններին հատկապես անհանգստացրել է ամերիկյան և հոնկոնգյան դոլարի մեծ պահանջարկը Շանհայում և Շենժենում: Շանհայի միջին ծավալի բանկում առանց նախնական պատվերի կարելի է օրական 5 000 դոլար գնել, նախնական պատվերով` 10 000 դոլար, իսկ շաբաթական գնում կատարել թույլատրվում է 3 անգամ: Արտասահմանյան արժույթի վաճառքը Չինաստանում առանց այդ էլ սահմանափակ է. ֆիզիկական անձանց թույլատրվում է գնել մինչև 50 000 ԱՄՆ դոլար տարեկան: